
Հունիսի 27-ին Եվրո 2012-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները: Սպասվում է անօրինակ ճակատամարտ. մի կողմից Ռոնալդու, Պեպե, Կոենտրաու – մյուս կողմից` Կասիլյաս, Ալոնսո, Ռամոս, Չավի, Ինյեստա, Ֆաբրեգաս կամ Տորրես: Դարձյալ հակամարտության հարթությունն անխուսափելիորեն տեղափոխվում է Ռեալ - Բարսելոնա հարթություն: