Sport.es-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի աշխատակից Ալբերտո Ժիրալդեսը հեռացվել է աշխատանքից` ասուլիսներից մեկի ժամանակ Պեպ Գվարդիոլային գովերգելու համար:
Դեպքը տեղի է ունեցել «Էսպանյոլ»-ի և INEFC-ի կողմից Բարսելոնայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
«Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը և զբաղվում են մարզչական աշխատանքով Գվարդիոլայի հայտնությունը պարզապես հրաշք էր»,- ասել է Ժիրալդեսը:
Այս խոսքերից հետո Ալբերտոն ստիպված է եղել հրաժեշտ տալ «արքայական ակումբ»-ին:
Комментариев нет:
Отправить комментарий