воскресенье, 24 июня 2012 г.

ՖՐԱՆՍԻԱՆ ԼՔՈՒՄ Է ԵՎՐՈ 2012-Ը

Isaac Cuenca, out of action for three to four months/ PHOTO: ARXIU FCB
Հունիսի 27-ին Եվրո 2012-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները: Սպասվում է անօրինակ ճակատամարտ. մի կողմից Ռոնալդու, Պեպե, Կոենտրաու – մյուս կողմից` Կասիլյաս, Ալոնսո, Ռամոս, Չավի, Ինյեստա, Ֆաբրեգաս կամ Տորրես: Դարձյալ հակամարտության հարթությունն անխուսափելիորեն տեղափոխվում է Ռեալ - Բարսելոնա հարթություն:
Իսկ քառորդ եզրափակիչի Իսպանիա – Ֆրանսիա դիմակայությունում սուր պայքար չստացվեց: Պաշտոնական հանդիպումներում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջին անգամ առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ: Երկու կողմից էլ իրական գոլային պահերը քիչ էին:

Հանդիպման սկզբում Խորդի Ալբայի փոխանցումից Ալոնսոյի գլխի հարվածով խփած գնդակը միակն էր մինչև 90-րդ րոպեն, երբ նույն Ալոնսոն 11 մետրանոցից խփեց նաև երկրորդ գնդակը` 2:0 և Իսպանիան կիսաեզրափակիչում է: Տուգանային հրապարակում Ռամին խախտեց կանոները Պեդրոյի նկատմամբ:

Չավի Ալոնսոն 100-րդ հոբելյանական հանդիպումը հավաքականի կազմում նշանավորեց դուբլով:

Комментариев нет:

Отправить комментарий