Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ միմյանց դեմ են դուրս գալու Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ խաղում: Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը պետք է դիմակայի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գրոհներին:
Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ֆրանսիացիները գործում: Փորձելու ենք ապավինել մեր խաղային փիլիսոփայությանը, բայց հարգելով մրցակցին: Ֆրանսիացիներն էլ են ցանկանում տիրել գնդակին, բայց մենք գիտենք, թե ինչ է պետք անել նման դեպքում:
Գիտեմ, որ ֆրանսիացիների կազմում որքան վտանգավոր է Բենզեման, նա կարող է միայնակ լուծել ցանկացած խաղի ելք, սակայն խաղի օրը ես կցանկանայի, որ նա անհաջող հանդես գար»,- ասել Ռամոսը AS-ին:
Комментариев нет:
Отправить комментарий