воскресенье, 24 июня 2012 г.

Լիոնել Անդրես Մեսսին 25 տարեկան է


Այսօր լրանում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկի` Լիոնել Անդրես Մեսսիի 25 ամյակը: ՈՒղիղ 25 տարի առաջ Արգենտինայում լույս աշխարհ է եկել ֆուտբոլային անկրկնելի և շատերի համար անգերազանցելի հանճար:
Նա 24 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի նման զորեղ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, նա գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդը, նա 3 - րդ անգամ անընդմեջ նվաճեց Ոսկե գնդակը, նա 4 - րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նա 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին, նա, նա.... նա Լեո Մեսսին է, նա այս մոլորակից չէ:

Այժմ լրանում է նրա 25 ամյակը: Ինչպես հայտնի է և ինչպես նշել էր մեծն Ֆերգյուսոնը, խաղացողների ճնշող մեծամասնությունն իր գագաթնակետին է հասնում 25 - ից 28 տարեկան հասակում, ուստի Լեոյից կարելի է սպասել ավելին, բայց կխնդրեի բացատրել, թե այսքանից ավել ի՞նչ կարող է անել մարդ արարածը: Օօօ, ներեցեք, մոռացել էին, որ նա այլմոլորակային է...

Комментариев нет:

Отправить комментарий