пятница, 1 июня 2012 г.

Լիսաբոնը վանկարկում է. Մեսսի, Մեսսի...


 
Նույնիսկ Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներն են իրենց հայրենիքում սկսել վանկարկել Լեո Մեսսիի անունը: Նրա փառքը սահմաններ չի ճանաչում:
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռոնալդոն հրաժարվել է ստորագրություն տալ Բարսելոնայի շապիկով աղջնակին: Գուցե դա է պատճառը, որ Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի առաջատարի ներկայությամբ պորտուգալացիները վանկարկում են Լեոյի անունը:


Ինչպես հայտնում են պորտուգալական մի քանի լրատվամիջոցներ, երբ Ռոնալդոն ու նրա որոշ խաղընկերներ ճաշելիս են եղել հարազատ Լիսաբոնում, ռեստորանի ելքի մոտ ֆուտբոլասերներ են կուտակվել: Քրիստիանոն, դուրս գալով ռեստորանից, հրաժարվել է ստորագրություն տալ երկրպագուներին և անմիջապես հեռացել է, իսկ վերջիններս սկսել են վանկարկել. "Մեսսի, Մեսսի....":

Չնայած այդ միջադեպին, Կոենտրաոն և Մեյրելեշը նկարվել են Մեսսիի անունը վանկարկող Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլասերների հետ և ինքնագրեր բաժանել նրանց:

Մեսսիի փառքն իսկապես սահմաններ չի ճանաչում!

 Աղբյուր` Barca.am

Комментариев нет:

Отправить комментарий