
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը դրական կարծիք է հայտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հասցեին:
«Թիմն իսկապես պատրաստ չէր Գվարդիոլայի հեռանալուն: Շատ լավ է, որ նրան փոխարինեց Տիտո Վիլանովան, քանի որ մենք կշարունակենք աշխատել նույն ոճով: Մենք տեսնում ենք, որ Տիտոն պատրաստ է նման աշխատանք կատարել և շատ հարգում ենք նրան: Մշտապես աջակցություն կցուցաբերենք և նրա կողքին կլինենք ցանկացած հարցում:
Գվարդիոլայի գլխավոր մարզիչ եղած տարիներին Վիլանովան նրա օգնականն էր: Այժմ կատալոնական ակումբը գլխավորելու նրա հերթն է»,- հայտարարել է Չավին:
Комментариев нет:
Отправить комментарий