пятница, 1 июня 2012 г.

Բարսայի շապիկով երեխան վիրավորվել է Ռոնալդոյից


Պորտուգալացի մի աղջնակ, ում հագին եղել է Բարսելոնայի մարզաշապիկը, ցանկացել է ստորագրություն վերցնել Ռեալի առաջատար Ռոնալդոյից, սակայն մերժում է ստացել: Պատճառը Բարսայի մարզահագուստն է:

"Կցանկանայի նայել Քրիստիանո Ռոնալդոյի աչքերին և ասել նրան, որ կորցրել է իր սակավաթիվ երկրպագուներից ևս մեկին", - ահա այսպես է սկսվում Ռոբերտ Ֆիլիպեի նամակը, որը նա ուղարկել է պարտուգալական Record - ին:

Ֆիլիպեն բացատրում է, որ իր 10 - ամյա դստեր հետ այցելել է Պորտուգալիայի հավաքականի մարզմանը, հույս ունենալով տեսնել իր երեխային երջանիկ, երբ վերջինս հանդիպի իր կուռքերին: Այդուհանդերձ, երեխայի հայրը հանդիպել է միայն խորը հիասթափության և արցունքների: Պատճառն այն է, որ 10 - ամյա աղջնակը եղել է Բարսելոնայի մարզաշապիկով: "Քրիստիանոն չցանկացավ ստորագրություն տալ, քանզի դուստրս հագել էր Բարսելոնայի մարզահագուստը", - գել է իր նամակում երեխայի հայրը:

Ռոբերտը բացատրել է, որ իր ընտանիքի հետ նոր է վերադարձած եղել Բարսելոնայից, որտեղ մեկնել է հանգստանալու նպատակով: "Եթե մենք լինեինք Մադրիդում, շապիկն այլ կլիներ", - խոստովանել է պորտուգալացի ֆուտբոլասերը:

Իր նամակի վերջում Բարսելոնայի մարզաշապիկից "տուժած" երեխայի հայրը գրել է. "Ինձ համար ցավալի է տեսնել հիասթափություն իմ դստեր աչքերում և փորձել բացատրել 10 - ամյա աղջնակին, թե ինչու ազգային հավաքականի անդամը, ում նա երկրպագում էր և վերջին 2 շաբաթների ընթացքում սպասում մարզմանը, հարվածեց նրան թիկունքից":

Комментариев нет:

Отправить комментарий