
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆաբրեգասը հայտարարել է, որ բուժզննումից պարզ դարձավ, որ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք, որ հայտարարվել էր, թե ֆուտբոլիստի ազդրի վնասվածքի հետ կապված խնդիրները կարող են լրջանալ:
«Բուժզննումը հաջող է անցել, շատ գոհ եմ արդյունքներից: Շնորհակալ եմ բոլորից քաջալերելու համար»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:
Комментариев нет:
Отправить комментарий