пятница, 1 июня 2012 г.

Պիկեն և Շակիրան առանձնատուն են գնել



Ժերարդ Պիկեն և Շակիրան արդեն որոշել են, թե որտեղ են բնակվելու: Նրանք տեղակայվել են Բարսելոնայից ոչ շատ հեռու` Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում:

Բարսելոնայի պաշտպանն ու կոլումբիացի երգչուհին մի քանի ամիս իրենց համար տուն էին փնտրում: Բավական երկար ժամանակ քաղաքի կենտրոնում բնակվելուց հետո, զույգը վերջապես առանձնատուն է գնել:

Ինչպես հայտնում է El Periodico de Catalunya - ն, առանձնատունը գտնվում է Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում, որը տեղակայված է Նոու Կամպի և Սյուտատ Էսպորտիվայի մեջտեղում: 2 կառույցներն էլ գտնվում են առանձնատանից շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա:

Комментариев нет:

Отправить комментарий