вторник, 8 мая 2012 г.

IFFHS. Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբն է 21-րդ դարի և 2011 թվականի



Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազագային ֆեդերացիան (IFFHS) ճանաչել է Բարսելոնային որպես 21-րդ դարի առաջին տասնամյակի և 2011թ. լավագույն թիմ:

2001-2010 թվականների ընթացքում Բարսելոնան հաղթել է երկու Չեմպիոնների Լիգայի գավաթ (2006, 2009), Աշխարհի ակումբային առաջնությունը (2009), ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (2009), չորս անգամ ազգային առաջնությունը (2004/05, 2005/06, 2008/09, 2009/10), արքայական գավաթը (2008/09), և երեք անգամ Իսպանիայի սուպերգավաթը (2006, 2007, 2010):

Նախորդ մրցաշրջանում Բարսելոնան հաղթել է Չեմպիոնների Լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Իսպանիայի սուպերգավաթը:

Ընդհանուր առմամբ, երկուշաբթի օրը, Կատլոնիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նվիրատվության արարողություն, կապտանռնագույները ստացել են յոթ մրցանակներ: Կիսապաշտպան Չավին ստացել է 2011 թվական լավագույն փլեյմեյկերի մրցանակը, հարձակվող Լիոնել Մեսսին լավագույն սնայպեր մրցանակը, իսկ Խոսեպ Գվարդիոլան՝ գերազանցելով Ժոզե Մոուրինյոին, ստացել է աշխարհի լավագույն ակումբային մարզչի մրցանակը:

Комментариев нет:

Отправить комментарий