
«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը չի կարողանա մասնակցել ամռանը Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով:
34-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրեց 90 րոպե «Էսպանյոլի» հետ խաղում (4:0), սակայն հանդիպումից հետո գանգատվում էր ծնկից:
Երկուշաբթի օրը Պույոլը բժշկական հետազոտության է ենթարկվել, որից հետո կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի ավագը ստիպված կլինի ենթարկվել վիրահատության:
Պույոլը վիրահատական սեղանին կպարկի մայիսի 12-ին, որից հետո մոտ 6 շաբաթ ստիպված կլինի վերականգնողական կուրս անցնել: Փորձառու պաշտպանը բաց կթողնի նաև այս առաջնությունում «Բարսելոնայի» վերջին հանդիպումը, ինչպես նաև` «Ատլետիկի» հետ երկրի գավաթի եզրափակիչը:
Комментариев нет:
Отправить комментарий