
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան, ով ապաքինվում է լուրջ վնասվածքից հետո, Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալու ցանկություն է հայտնել:
Գավաթի համար պայքարելու են «Բարսելոնա»-ն և «Ատլետիկ Բիլբաո»-ն: Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին:
Վիլյան ցանկանում է ազգային հավաքականի մարզչին ապացուցել, որ վերականգնել է իր խաղային որակները և պատրաստ է հանդես գալ Եվրոպայի առաջնությանը:
Ավելի վաղ Վիսենտե Դել Բոսկեն հայտնել էր, որ հույսեր է կապում հարձակվողի հետ և պատրաստ է սպասել նրա վերջնական ապաքինմանը ընդհուպ մինչև «Եվրո-2012»-ի մեկնարկը:
Комментариев нет:
Отправить комментарий