понедельник, 14 мая 2012 г.

Սուբիսարետա. Բարսելոնան արել է հնարավոր ամեն ինչ Գվարդիոլային պահելու համար



Բարսելոնայի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբն արել է հնարավոր ամեն ինչ Խոսեպ Գվարդիոլային պահելու համար:


«Ասում են, թե Բարսելոնան կարող էր, բայց չպահեց Գվարդիոլային: Դա սուտ է: Խոսեպն ինքնուրույն է որոշում ընդունել: Նա անդրդվելի էր: Հուսով եմ` ապագայում մենք երջանկություն կունենանք դարձյալ աշխատել նրա հետ:

Ռեալի ղեկավարության հայտարարությունը, թե իսպանական առաջնությունը կշարունակի գոյություն ունենալ նաև առանց Գվարդիոլայի` ցինիկ է և երկրի չեմպիոնին ոչ հարիր», - Սուբիսարետայի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Комментариев нет:

Отправить комментарий