понедельник, 14 мая 2012 г.

Ալբային 4 մլն է բաժանում Բարսայից



Բարսելոնան Խորդի Ալբայի համար առաջարկում է 8 մլն եվրո, սակայն Վալենսիան պահանջում է ևս 4 մլն եվրո ավելացնել:

Ալբային Բարսելոնայից բաժանում է 4 մլն եվրո: Superdeporte - ի հաղորդմամբ, կատալոնյան ակումբն առաջարկում է 8 մլն եվրո, սակայն վալենսիացիները ցանկանում ստանալ 4 մլն եվրոյով ավելի գումար:

Բարսելոնայի օգտին է խոսում այն հանգամանքը, որ Ալբայի գործող պայմանագիրը Վալենսիայի հետ նախատեսված է մինչ 2013 թվականի ամառը: Վալենսիական ակումբի ղեկավարներն ամեն կերպ փորձում են նոր պայմանագիր կնքել խաղացողի հետ, սակայն Խորդին մտադիր է վերադառնալ հարազատ ակումբ: Հնարավոր է, որ Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպանն ի վերջո պայմանագիր կնքի Վալենսիայի հետ, սակայն այդ պայմանագրում պետք է մի կետ լինի, ըստ որի Բարսան կկարողանա ֆիքսված գումարի դիմաց վերադարձնել Ալբային:

Комментариев нет:

Отправить комментарий