понедельник, 14 мая 2012 г.

Մեսսին հոգում է հիվանդ երեխաների բուժման ծախսերը



«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կհոգա Մարոկոյի 12-ամյա բնակիչ Վալիդ Կաշաշի բուժման ծախսերը: Տղան տառապում է հասակի հորմոնների դեֆիցիտով, ինչի պատճառով բժիշկներն աճման հիվանդություն են ախտորոշել:


Անհրաժեշտ բոլոր ծախսերը վճարելու համար արգենտինացի ռմբարկուն տղայի ծնողներին գումար կփոխանցի ամիսը 2 անգամ: Ընդհանուր առմամբ, Կաշաշի բուժման նպատակով Լեոն 1 տարվա ընթացքում կվճարի 5.5 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Մեսսին տառապել է նույն հիվանդությամբ: Նրա բուժումն իր վրա է վերցրել «Բարսելոնա»-ի ղեկավարությունը:

Комментариев нет:

Отправить комментарий