вторник, 8 мая 2012 г.

«Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել Տյագու Սիլվայի տրանսֆերը



Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են իրենց թիմի կազմում տեսնել «Միլան»-ի պաշտպան Տյագո Սիլվային:


Հիշեցնենք, որ «ռոսսոներիներ»-ի փոխտնօրեն Ադրիանո Գալլիանին օրերս կրկին հայտարարել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը չի վաճառվում: Սակայն կատալոնացիները որոշել են ֆուտբոլիստի իրավունքների դիմաց գումարից բացի իտալական ակումբին առաջարկել կիսապաշտպան Սեյդու Կեյտայի տրանսֆերը:

Նշենք, որ Կեյտայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտեր»-ը, և ըստ «Բարսելոնա»-ի ղեկավարության` «Միլան»-ը ձեռքից բաց չի թողնի իր հակառակորդին վնաս պատճառելու հնարավորությունը:

Комментариев нет:

Отправить комментарий