вторник, 8 мая 2012 г.

Դավիդ Վիլյան հավանաբար կպահպանի իր տեղը «կապտանռնագույններ»-ի կազմում



Կատալոնական «Սպորտ» պարբերականը գրում է, որ «Բարսելոնա»-ի ղեկավարները ոչ մի դեպքում չեն վաճառի թիմի 7 ֆուտբոլիստների ծառայությունները: Խոսեպ Գվարդիոլայի կողմից գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո «կապտանռնագույններ»-ի կազմում որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Սակայն դրանք չեն վերաբերի ակումբի հիմքը կազմող ֆուտբոլիստներին:


Վիկտոր Վալդեսը, Կառլես Պույոլը, Խերարդ Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Խավին, Անդրես Ինյեստան և Լիոնել Մեսսին դեռ կօգնեն «Բարսելոնա»-ին, և անգամ ամենաշահավետ պայման ստանալու դեպքում ակումբի ղեկավարները չեն վաճառի նրանց տրանսֆերները: Կատալոնական գրանդի մյուս ֆուտբոլիստների ծառայությունները կվաճառվեն, եթե հետքրքիր առաջարկներ լինեն:

Դավիդ Վիլյան, ով ապաքինվում է վնասվածքից, հավանաբար կպահպանի իր տեղը, ինչպես նաև՝ Պեդրո Ռոդրիգեսն, ում համար ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր:

Թիմը հաստատ կլքեն Սեյդու Կեյտան և Իբրահիմ Աֆելայը: Ալկանտարայի անվան շուրջ իրավիճակն անորոշ է, իսկ Էրիկ Աբիդալը հազիվ թե կարողանա վերականգնել իր կարիերան:

Комментариев нет:

Отправить комментарий