среда, 9 мая 2012 г.

Մեսսին բարեգործական խաղ է կազմակերպում կոլումբիացի երեխաների համար



«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին բարեգարծական հանդիպում է կազմակերպում կոլումբիացի երեխաների համար: Հանդիպումը կայանալու է Բոգոտայում հունիսի 21-ին:


Խաղին կմասնակցեն պորտուգալացի, իտալացի, արգենտինացի, ֆրանսիացի, թուրք և գերմանացի ֆուտբոլիստներ:

Մեսսիի հետ միևնույն թիմում կխաղան նրա ընկերներ Խավիեր Մասկերանոն, Դանիել Ալվեշը, Ալեքսիս Սանչեսը և Ֆալկաոն: Թիմերից մեկի մարզիչը կլինի Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Կառլոս Դունգան, իսկ երկրորդ թիմի գլխավոր մարզչի դերում հանդես կգա կամ Դիեգո Սիմեոնեն կամ Մարսելո Բյելսան:

Հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն են տվել Դիեգո Ֆորլանը, Ժուլիո Սեզարը, Դիեգո Միլիտոն, Ռոբինյոն, Էսեկիել Լավեսին, Ժուանը, Ալվարո Գոնսալեսը, Դիեգո Գոդինը, Սեբաստյան Էգուրենը, Արիել Օրտեգան, Ջեյմս Ռոդրիգեսը, Գաբրիել Միլիտոն, Դիեգո Լուգանոն և այլոք:

Комментариев нет:

Отправить комментарий