понедельник, 21 мая 2012 г.

Չավի. Ատլետիկը լուրջ մրցակից է



«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կարծում է, որ «Ատլետիկը» կարող է լուրջ խնդիրներ ստեղծել կատալոնացիների համար Իսպանիայի գավաթի եզրափակիչում:


«Բարսելոնայի» և Բիլբաոյի «Ատլետիկի» միջև հանդիպումը կայանալու է «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում մայիսի 26-ին:

«Ատլետիկը» շատ դիմացկուն թիմ է, նրանք չեն դադարում վազել 90 րոպե շարունակ: Օրինակ, Ֆերնանդո Լյորենտեն երբեք կանգ չի առնում: Նման արագությունը թույլ չի տալիս կենտրոնանալ, այնպես որ ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր է լինելու այդ խաղում», - Չավիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Չավին «Բարսելոնայի» կազմում 50 հանդիպում է անցկացրել, 14 գոլ խփել և 15 գոլային փոխանցում կատարել:

Комментариев нет:

Отправить комментарий