понедельник, 21 мая 2012 г.

Sport.es. Միլանը առաջարկել է Բարսելոնային, որ Տիագո Սիլվայի գործարքի մեջ ընդգրկեն Տիագո Ալկանտարային



Ինչպես հաղորդում է իսպանական Sport.es - ը, Միլանը ցանկանում է գնել Տիագո Ալկանտարային և չի բացառվում, որ նա կազմի Տիագո Սիլվայի հնարավոր գարծարքի մի մասը:


Նախորդ տարի, երբ Բարսելոնան նոր պայմանագիր էր կնքում Տիագոյի հետ, Միլանը փորձում էր գնել Ալկանտարային: Սակայն կատալոնական ակումբը կտրականապես մերժեց իտալական գրանդին, հասկացնելով, որ Մազինյոյի որդին կապտանռնագույնների ապագան է:

Սակայն այժմ, երբ Բարսայի համար գերխնդիր է դարձել պաշտպանությունն ուժեղացնելը, իրավիճակը փոխվել է: Միլանը փորձում է օգտվել դրանից և Սիլվայի գործարքի մեջ ներառել Ալկանտարային, ում գնահատում է շուրջ 10 մլն եվրո:

Եթե նախկինում ամենահավանական տարբերակն այն էր, որ Կեյտան կհամալրի ռոսսոներիների շարքերն ու կգցի Տիագոյի տրանսֆերային արժեքը, ապա այժմ դա բացառված է, քանի որ Սեյդուն ամռանը կհայտնվի ազատ խաղացողի կարգավիճակում:

Բանն այն է, որ մալիացու պայմանագրում կա մի կետ, ըստ որի նա կստանա ազատ խաղացողի կարգավիճակ, եթե մրցաշրջանի ընթացքում չստանա այնքան խաղաժամանակ, որքան նշված է պայմանագրում: Եվ այժմ հենց այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Այդուհանդերձ, Կեյտան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը:

Սրանք բոլորը հարցեր են, որոնք Կոպա Դել Ռեյի եզրափակչից հետո քննարկելու են Անտոնի Սուբիսարետան ու Տիտո Վիլանովան: Մինչ այդ չի լինի ոչ մի ստույգ բան:

Комментариев нет:

Отправить комментарий