понедельник, 21 мая 2012 г.

Սուբիսարետա. Վիլանովայից լավ թեկնածու Բարսելոնան չգտավ



«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է Տիտո Վիլանովային թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին ղեկավարության որոշումը, հաղորդում է championat-ը:


Հիշեցնենք, որ Վիլանովան փոխարինելու է կապտանռնագույնների ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլային Իսպանիայի գավաթի` Բիլբաոյի «Ատլետիկի» հետ եզրափակիչ հանդիպումից հետո:

«Մենք վերլուծեցինք ստեղծված իրավիճակը և եկանք այն եզրակացության, որ լավագույն թեկնածուն Վիլանովան է: Նրա հետ մեր ծրագրերն ավելի արագ կիրականանան: Բայց նախ մենք իմացանք Գվարդիոլայի որոշման մասին և միայն հետո առաջարկ արեցինք Վիլանովային», - հայտարարել է Սուբիսարետան:

Комментариев нет:

Отправить комментарий