Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը կարծիք է հայտնել, որ «արքայական ակումբ»-ն ու «Բարսելոնա»-ն աշխարհի ուժեղագույն ակումբներն են և ցանկացած ազգային առաջնության շրջանակներում կարող են ապացուցել իրենց առաջատարությունը:
«Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հաջողությունները պայմանավորված չեն Լա լիգայում նրանց ելույթներով: Օրինակ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդն է, իսկ «Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ներկայումս աշխարհի լավագույն ակումբներն են: Այդ պատճառով էլ նորմալ եմ համարում այն, որ մյուս ակումբները փորձում են ընդօրինակել նրանց:
Եթե «արքայական ակումբ»-ն ու կատալոնական ակումբը խաղային Անգլիայի Պրեմիեր լիգայում, միևնույնն է, այդ դեպքում ևս պայքարը կծավալվեր այդ երկու ակումբների միջև»,- հայտարարել է Ռաուլը:
Комментариев нет:
Отправить комментарий