«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են ջանքեր գործադրել «Միլան»-ի պաշտպան Տիագո Սիլվայի իրավունքները ձեռք բերելու համար:
Իտալական ակումբի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, որ չեն պատրաստվում վաճառել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Այնուամենայնիվ, «կապտանռնագույններ»-ը մտադրություն ունեն մոտակա օրերին կրկին բանակցել «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:
Կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի կարծիքով` փոփոխությունները թիմում անհրաժեշտ է սկսել հենց պաշտպանական գծից:
Լրատվական աղբյուրի տեղեկությունների համաձայն` Սիլվայի տրանսֆերի դիմաց «Միլան»-ը ի սկզբանե կարող է պահանջել ոչ պակաս, քան 40 մլն եվրո:
Комментариев нет:
Отправить комментарий