
Մախաչկալայի «Անժիի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո՜Օն իսպանացի ֆուտբոլիստներ Չավիի և Վիկտոր Վալդեսի հետ ֆուտբոլային ակադեմիա են բացել Գաբոնում, որը գործելու է ֆուտբոլիստների հատկացրած միջոցներով:
Հանդիսավոր արարողությունից հետո Էտո՜Օն դիմել է պատանիներին. «Ես պարտք ունեմ. այս երեխաները պետք է աշխարհի առաջնության հաղթող դառնան: Խաղըկերներիս շնորհիվ` ես հաղթել եմ գրեթե բոլոր մրցաշարերում:
Մենք դեռ միայն մեկ նպատակ չենք իրագործել` աշխարհի գավաթը: Միգուցե ես այլևս հնարավորություն չունենամ, բայց երջանիկ կլինեմ, եթե իմ փոխարեն դա անեն ակադեմիայի երեխաները», - ասել է Էտո՜Օն:
Комментариев нет:
Отправить комментарий