
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բացատրել է, թե ինչու հավաքական չի հրավիրել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ադրիան Լոպեսին և խոսել իր կայացրած այլ որոշումների մասին:
-Կարծում եմ, որ այն ֆուտբոլիստները, ովքեր չեն ընդգրկվել հավաքական կնեղվեն, բայց նրանք պետք է հասկանան, որ անընդհատ գտնվում են հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում,- ասել է Դել Բոսկեն՝ Marca-ին: Ինչու չեմ հրավիրել Ադրիանին, որովհետև հավաքական եմ վերցրել Մատային և Խավի Մարտինեսին:
-Շատերը կարող են ասել, թե ինչու եմ հավաքական հրավիրել վնասվածքներ ունեցող Պույոլին և Դավիթ Վիլյաին, կպատասխանեմ այսպես, որովհետև նրանք անփոխարինելի են այս պահին:
Комментариев нет:
Отправить комментарий