
Եվրոպա լիգայի հաղթող Մադրիդի "Ատլետիկոն" մտադիր է ուժեղացնել թիմի կազմը `ձեռք բերելով" Բարսելոնայի "3 ֆուտբոլիստների:
Goal.com-ը տեղեկացնում է, որ խոսքը Մարկ Մունյեսայի, Սերխի Ռոբերտոյի եւ Քրիստիան Տելյոյի մասին է: 20 - ամյա Մունյեսան համարվում է տաղանդավոր, հեռանկարային պաշտպան, սակայն կապտանռնագույների կազմում չունի հիմնական տեղ եւ պատրաստ է փոխել ակումբային գրանցումը: Կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն ելույթ է ունենում "Բարսելոնա - Բ" - ում `չդիմանալով խաղընկերների մրցակցությանը: Նրա պայմանագիրը գործելու է մինչեւ 2015 թ. Իսկ ահա 20 - ամյա Տելյոն ավարտված մրցաշրջանում "Բարսելոնայի" կազմում անց է կացրել 15 խաղ եւ դարձել 7 գոլի հեղինակ:
Комментариев нет:
Отправить комментарий