
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը գովեստի խոսքեր է ասել այն մարդու հասցեին, ում շնորհիվ 4 տարվա ընթացքում թիմը 14 տիտղոս նվաճեց, բայց և վստահեցրել է, որ լիովին վստահում է նրա իրավահաջորդ Տիտո Վիլանովային:
«Ահա և ավարտվում է ակումբի պատմության մեջ լավագույն մարզչին մեծարելու ժամանակը: Այժմ Տիտոն կշարունակի Գվարդիոլայի գործը»,-Ռոսելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Ինչ վերաբերում է «Ատլետիկին», ես պետք է շնորհավորեմ նրանց, նրանք այն ակումբն են, որից մենք բոլորս շատ բան պետք է սովորենք: Բայց այսօր «Բարսելոնան» ավելի լավ խաղաց»:
Комментариев нет:
Отправить комментарий