
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակը:
«Այս մրցավեճը շատ կարևոր էր հոգեբանական տեսանկյունից: Մրցաշրջանը շատ հաջող չդասավորվեց մեզ համար, այնպես որ մեզ պարզապես անհրաժեշտ էր հաղթել այս խաղում», - ասել է Ինյեստան:
«Մենք լուծեցինք մեր առջև դրված խնդիրը: Արագ գոլերը որոշեցին խաղի ելքը: Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 3:0, մենք մեզ ավելի հանգիստ զգացինք և հանգիստ ավարտեցինք հանդիպումը` նվաճելով հաղթողի տիտղոսը»:
Комментариев нет:
Отправить комментарий