воскресенье, 27 мая 2012 г.

Պեդրո. Հավատում եմ, որ կմասնակցեմ Եվրոյին


«Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) հավատացած է, որ արել է անհրաժեշտ ամեն ինչ հավաքականի կազմում «Եվրո-2012»-ին մասնակցելու համար:


24-ամյա ֆուտբոլիստը, ում համար մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց վնասվածքների պատճառով, «Վիսենտե Կալդերոնում» բացեց հանդիպման հաշիվը մեկնարկից անմիջապես երեք րոպե անց, ապա ձևակերպեց դուբլ առաջին խաղակեսում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել էր, որ դեռ չի որոշել` ընդգրկել Պեդրոյին հայտացուցակում, թե ոչ:

«Ես հավատում եմ, որ կմասնակցեմ «Եվրոյին»: Ես երջանիկ եմ, քանի որ դժվար տարի էր, հատկապես ինձ համար: Ուրախ եմ, որ հաղթեցինք, ինչպես նաև իմ խփած գոլերի համար:

Առաջին գոլը բավականին արագ ստացվեց ու շատ օգնեց մեզ: Հետո մենք ևս երկու գոլ խփեցինք ու երկրորդ խաղակեսում հանգիստ դուրս եկանք խաղադաշտ»,-նշել է Պեդրոն AS-ի զրույցում:

Комментариев нет:

Отправить комментарий