воскресенье, 27 мая 2012 г.

Պիկե. Մի օր Գվարդիոլան կվերադառնա Բարսելոնա



Բարսելոնայի պաշտպանը՝ Խերարդ Պիկեն, իր վստահությունն է հայտնել, որ կապտանռնագույների գլխավոր մարզիչը՝ Պեպ Գվարդիոլան, դեռ կվերադառնա կատալոնական ակումբ:

«Գվարդիոլան զգաց, որ իր հեռանալու ժամանկը եկել է: Բայց նա հավանաբար ինչ-որ ժամանակ հետո կրկին կաշխատի Բարսելոնայում: Կարծում եմ, որ նման դեպքերում կարոտն անխուսափելի է: Նա մի օր կվերադառնա»,- մեջբերում է Պիկեի խոսքերը՝ Goal.com-ը:
«Այո՛, այս մրաշրջանում ես խաղացել եմ այնքան, որքան նա ցանկացել է, բայց ես հպարտ եմ, որ չորս տարի խաղացել եմ Գվարդիոլայի ղեկավարության տակ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ նա սովորեցրել է ինձ»:

Комментариев нет:

Отправить комментарий