
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահեցրել է, որ իր և մարզչի հարաբերությունները սառը չեն եղել, ու իրենք երբեք տարաձայնություններ չեն ունեցել` ընդգծելով, որ նա դեռ չի մտածում «Կամպ Նոուն» լքելու մասին:
«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Գվարդիոլայի հետ և մենք միշտ դեմ առ դեմ ասել ենք այն ամենն ինչ ուզել ենք»,-հայտարարել է իսպանացի պաշտպանը TV3-ին տված հարցազրույցում:
«Նման մեծ ակումբում, դու գիտես, որ ժամանակավոր մի մասնիկն ես, բայց ես ուզում եմ մնալ այստեղ հնարավորինս շատ տարիներ, չնայած` շատերն են սիրում խոսել տեղափոխությունների մասին, երբ ամառը գալիս է:
Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, նշանակում է` նա հասկացել է, որ ժամանակը եկել է: Իսկ հանդերձարանի ներսում մենք զարմացած չէինք, որ նոր մարզիչը կլինի Տիտո Վիլանովան:
Սուպերգավաթի խաղարկության ժամանակ նա ցույց տվեց, որ ուժեղ բնավորություն ունի` հրելով Մոուրինյոյին, երբ վերջինս մատով նրա աչքին էր հարվածել»:
Комментариев нет:
Отправить комментарий