пятница, 18 мая 2012 г.

Կրկիչը կարող է վերադառնալ Բարսելոնա



Բոյան Կրկիչ ավագը` «Ռոմայի» հարձակվող Բոյան Կրկիչի հայրը, պատմել է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել 21-ամյա խաղացողը:


«Այժմ նա մտածում է, թե հաջորդ մրցաշրջանում որտեղ կարող է հանդես գալ: Սա առաջնային հարց է այս պահին:

Նա կարող է վերադառնալ «Բարսելոնա» կամ տեղափոխվել Անգլիա կամ Գերմանիա: Այդ երկրներից կան ակումբներ, որոնք հետաքրքրված են Բոյանի տրասնֆերով: Առայժմ ես չեմ կարող ասել, թե ինչ թիմեր են: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա օրերի ընթացքում»,- Կրկիչի հոր խոսքերը մեջբերել է Blic-ը:

Ավելի վաղ խոսվում էր, որ Բոյանով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Շալկե-04»-ը:

Комментариев нет:

Отправить комментарий