пятница, 18 мая 2012 г.

Գվարդիոլան` «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի թեկնածու


Գվարդիոլան` «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի թեկնածու. Սպորտ
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքած Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի «Լիվերպուլ»-ը: Բրիտանական պարբերականների հավաստմամբ` ակումբի ղեկավարները հիանալի առաջարկ են նախապատրաստել 41-ամյա մասնագետին ներկայացնելու նպատակով:


Իհարկե, այդ առաջարկի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում նշվում են Ֆաբիո Կապելոյի, Ռոբերտո Մարտինեսի, Յուրգեն Կլոպի, Անդրե Վիլաշ-Բոաշի, Դիդիե Դեշամի և անգամ Բրենդան Ռոջերսի անունները:

Հիշեցնենք, որ 2011/12 թվականների մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը զբաղեցրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, և գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Комментариев нет:

Отправить комментарий