«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մայիսի 25-ին Բիլբաոյի «Ատլետիկի» հետ գավաթի եզրափակիչ հանդիպումից առաջ ընդգծել է հաղթանակի կարևորությունը:
«Մենք առաջին անգամ եզրափակիչում հաղթել ենք «Ատլետիկին» Գվարդիոլայի գլխավորությամբ, և այժմ նա հեռանում է նույն խաղով, բայց` մի շարք տիտղոսներով ու նոր փիլիսոփայություն ներդրած:
Սա ակումբի պատմության լավագույն հատվածներից էր: Շատ առանձնահատուկ մարզչի աշխատանքը մոտենում է ավարտին: Նա լավագույնն է»,-Բուսկետսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Ինչևէ, մեր թիմը երիտասարդ է, լի նպատակներով: Այժմ պետք է պատրաստվենք գավաթի եզրափակչին, մարզիչը հեռանալու է, իսկ մենք պետք է շարունակենք աշխատել անկախ այն բանից` նա է մեր կողքին, թե` Տիտո Վիլանովան: Մենք պետք է հաղթենք»:
Комментариев нет:
Отправить комментарий