среда, 16 мая 2012 г.

Յայա Տուրեն ամռանը կարող է վերադառնալ Բարսելոնա


Որքան էլ տարօրինակ է, կա հավանականություն, որ ամռանը Բարսելոնա կվերադառնա Յայա Տուրեն: Դա ավելի հավանական է, քան թվում է: Եվ այս խոսքերը հիմնված չեն ինչ - որ ասեկոսեների վրա:

Բանն այն է, որ Յայայի գործակալ Դիմիտրի Սելուկը Ona FM - ի La Graderia հաղորդմանը տված իր հարցազրույցում ասել է. "Տուրեին կարող են գնել շատ բարձրակարգ թիմեր: Չելսին, Բավարիան և, բացի այդ, մեզ դուր կգար, եթե Բարսան միանար պայքարին":

Սա դեռ վերջը չէ: Երբ նրան հարցրել են, թե արդյոք կա հետաքրքրություն Բարսայի կողմից, Սելուկը պատասխանել է. "Ես չեմ խոսել Տիտո Վիլանովայի կամ Սանդրո Ռոսելի հետ: Նրանք գիտեն, թե ինչպիսին է իրավիճակը, եթե նրանք հետաքրքրվեն խաղացողով, ոչ մի խնդիր չի լինի, որպեսզի մենք նստենք և խոսենք":

Դիմիտրին նաև նշել է, որ Մոուրինյոյին Բարսայի նախկին հենակետայինը շատ է դուր գալիս, բայց Ռեալի հետ դեռ կապ չի եղել. "Ոչ ոք Մադրիդի Ռեալից ինձ չի դիմել Յայա Տուրեի հարցով և կապ չի հաստատել ինձ հետ: Ես չգիտեմ, թե արդյոք Ռեալը հետաքրքրված է Տուրեյով, բայց գիտեմ, որ նա դուր է գալիս Մոուրինյոյին դեռ այն ժամանակներից, երբ վերջինս մարզում էր Չելսին: Նա ցանկանում էր գնել Տուրեին, երբ Ինտերում էր, բայց ի վերջո նրան գնեց Բարսան":

"Այստեղ (Մանչեսթեր Սիթիում) նա արդեն ամեն ինչ արել է և նոր մոտիվացիայի կարիք ունի: Տուրեն ցանկանում է դիմակայել նոր մարտահրավերների", - բացատրել է Սելուկն ու, ակնարկելով Բարսայի ոչ այնքան լավ ֆինանսական վիճակը, ասել է. "Նա թանկ չարժե: Նրա պայմանագրի ավարտին 2 տարի է մնացել և վերջին տարում նա կարող է օգտվել ՖԻՖԱ - ի կանոնակարգից":

Комментариев нет:

Отправить комментарий