четверг, 31 мая 2012 г.

Աբիդալը կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ



Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Marca-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի վիրահատությունը կատարած բժիշկ Խուան Կարլոս Գարսիա-Վալդեկասասը` TV3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Ընթացիկ տարվա ապրիլին 32-ամյա ֆրանսիացին ենթարկվել է 9 ժամ տևած վիրահատության, որի ժամանակ կատարվել է լյարդի փոխպատվաստում, ինչից հետո սպասվում էր, որ ֆուտբոլիստը կավարտի իր մարզական կարիերան:

«Աբիդալի վերադարձը մեծ ֆուտբոլ կախված է միայն իր ցանկությունից: Բայց եթե նա ցանկանա վերադառնալ, որևէ խանգարող հանգամանք չի լինի: Փոխպատվաստված օրգանը կարող է ամբողջությամբ վերականգնվել»,- ասել է Գարսիա-Վալդեկասասը:

Նշենք, որ Աբիդալը «կապտանռնագույներ»-ի կազմում հանդես է գալիս 2007 թվականից: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 120 հանդիպում:

Комментариев нет:

Отправить комментарий