среда, 30 мая 2012 г.

Ֆրեդերիկ Կանուտե. Սովորաբեր ես հեռուստացույով ֆուտբոլ չեմ դիտում, բայց երբ «Բարսան» է խաղում, բացառություն եմ անում»


Սևիլիայի հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մի գլուխ բարձր է աշխարհի մնացած ֆուտբոլիստներից.


«Նա մարդ չէ,- Կանուտեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: – Նա պարզապես ուրիշ մոլորակից է: Ես մի քանի անգամ խաղացել եմ Մեսսիի դեմ. նա անսովոր խաղացող է: Մի կողմից կա «Բարսլեոնան» ու մնացած ակումբները, մյուս կողմից՝ Մեսսին և կատալոնական թիմի մնացած բոլոր խաղացողները: Սովորաբեր ես հեռուստացույով ֆուտբոլ չեմ դիտում, բայց երբ «Բարսան» է խաղում, բացառություն եմ անում»:

Комментариев нет:

Отправить комментарий