
Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեյդու Կեյտայի գործակալ Պասկալ Բուասսոն հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է հանդիպել ակումբի ներկայացուցիչների հետ:
Պատճառն այն է, որ ֆուտբոլիստի ծառայություններով այժմ հետաքրքրվում են մի շարք բարձրակարգ ակումբներ: Մասնավորապես, «Ռոմա»-ն, «Միլան»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Մադրիդի «Ատլետիկո»-ն: Սակայն կապտանռնագույնների նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի ցանկանում բաժանվել խաղացողից:
«Կեյտան ցանկանում է հանդիպել ակումբի ղեկավարության և մարզչի հետ իր հետագա ճակատագիրը հանգիստ պայմանններում քննարկելու համար»,- հայտարարել է Բուասսոն:
Комментариев нет:
Отправить комментарий