суббота, 26 мая 2012 г.

Խաղացողները եզրափակչից հետո


image
Ժերարդ Պիկեն կարծում է, որ Բարսելոնան արժանի հաղթանակ տարավ: Նա կոչ է արել երկրպագուներին մի լավ տոնել Կոպե Դել Ռեյի չեմպիոնական գավաթը:
Բարսելոնայի խաղացողների մեծ մասը հաղթանակն արժանի են համարում: Նրանք երջանիկ են և շատերն իրենց էմոցիաներն արտահայտել են սոցիալական ցանցերում:


Ժերարդ Պիկե

"Թիմը մեծ ուշադրություն էր դարձրել այս խաղի վրա, խաղացողները պատրաստ էին":

"Մենք միշտ պետք է կարևորություն տանք տիտղոսներին":

"Մենք գիտեինք, որ նրանք փորձելու են ճնշում գործադրել մեզ վրա: Գիտակցում էինք, որ կհաղթի նա, ով ավելի ուժեղ կմեկնարկի":

"Կարծում եմ, որ ավելի լավ հրաժեշտ Պեպի համար չէր կարող լինել":

"Երկրպագուներն օրինակելի էին":

Չավի Էրնանդեզ

"Մենք հենց սկզբից տիրեցինք առավելությանն ու հիանալի խաղացինք առաջին կեսում: 2 - րդ կեսում հոգնածությունը ստիպեց հանել ոտքն արագության ոտնակից":

"Շնորհակալ եմ Գվարդիոլային այն ամենի համար, ինչ ինձ սովորեցրել է":

"Առանձնահատուկ զգացողություն է, երբ տեսնում ես, որ այդ պահին դու ներկայացնում ես ակումբը, ղեկավարներին, երկրպագուներին: Մեծ պատիվ էր, որ հնարավորություն ունեցա բարձրացնել գավաթն աշխարհի լավագույն թիմի կազմում":

"Այս թիմը սովոր է մրցակցել, պայքարել տիտղոսների համար: Իմ խաղընկերները երբեք չեն հոգնում հաղթանակներից, մենք ավելի շատ մրցանակներ ենք ցանկանում":

Պեդրո Ռոդրիգեզ

"Առաջին րոպեներն ընթացան մեր օգտին: 2 - րդ կեսում նրանք ավելի ուժեղ էին":

"Շատ լավ պահեր կան, բայց իմ բոլոր գեղեցիկ հիշողությունները կապված են Գվարդիոլայի ու խաղընկերներիս հետ":

"Մենք շատ գոհ ենք: Թիմը լավ վերականգնվել էր, մենք բավականաչափ մարզվել էինք և հիանալի խաղացինք":

"Այս հաղթանակը նվիրվում է ողջ թիմին: Սա ծանր մրցաշրջան էր բոլորի համար և մենք արժանի էինք այս տիտղոսին: Մենք շատ ուրախ ենք, մենք հաղթել ենք":

Անդրես Ինիեստա (Twitter)

"Մենք գոլեր խփեցինք, մենք էֆեկտիվ էինք և մենք ազատ ու հանգիստ էինք 2 - րդ կեսում":

Ջոնաթան դոս Սանթոս (Twitter)

"Հերթական տիտղոսը! Ես երջանիկ եմ, որ կարող եմ վերապրել այս ամենը":

Վիկտոր Վալդես (Twitter)

"Ես երջանիկ եմ, որ մեր լավ մրցաշրջանն ավարտվում է այս տիտղոսով: Հաջորդ տարի մենք կփորձենք կրկին հաղթել":

Իսաակ Կուենկա (Twitter)

"Մեծ պատիվ է, որ հնարավորություն ունեմ այս հաղթանակը նվիրել մարզչին և իմ խաղընկերներ Աբիդալին ու Դանիին, ովքեր չէին կարողացել մեզ հետ լինել այսօր":

Աղբյուր` Barca.am

Комментариев нет:

Отправить комментарий