Իսպանացի լրագրողների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ ակումբը պատրաստվում է El Mundo թերթի դեմ հայց ներկայացնել դատարան:
Օրերս թերթում մի հոդված է հրապարակվել, որը վերաբերում է կատալոնական ակումբի նախագահի և ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի փոխհարաբերություններին: Հոդվածում տեղ են գտել մասնավորապես հետևյալ բնույթի մանրամասներ.
««Մալագա»-ի հետ խաղի ավարտից անմիջապես հետո Գվարդիոլան մոտեցավ Ռոսելին: Պեպին վրդովեցրել էին ակումբից իր հեռանալու մասին լուրերն ու անեկդոտները: Նա ասաց Ռոսելին. «Ես կգնամ առանց ավելորդ աղմուկի, հայտարարությունների ու հարցազրույցների: Բայց եթե դու և քո ընկերները զզվեցնեք ինձ և իմ հարազատներին, ես կասեմ այն, ինչ հարկավոր է: Իսկ լսողներ միշտ էլ կգտնվեն»:
«Բարսելոնա»-ի ղեկավարների կատարած պաշտոնական հայտարարությունում նշվում է. «Ակումբն իր վրդովմունքն է հայտնում: Թերթում տպագրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով, որ վտանգված է ակումբի, նրա նախագահի և գլխավոր մարզչի պատիվը, մենք հայց կներկայացնենք պարոն Սոստրեսի (հոդվածի հեղինակի) և բոլոր նրանց դեմ, ովքեր որևէ առնչություն ունեն այդ հոդվածի տպագրման հետ»:
Комментариев нет:
Отправить комментарий