«Բետիսի» հետ 2011-2012թթ. առաջնության «Բարսելոնայի» վերջին խաղին կարող է մասնակցել թիմի պաշտպան Խերարդ Պիկեն, ով ակումբի բժշկական շտաբի կարծիքով անհրաժեշտ մարզավիճակ է ձեռք բերել:
Հիշեցնենք, որ կատալոնացիների կենտրոնական պաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսիի» հետ խաղում (2:2) Վալդեսի հետ բախումից հետո չկարողացավ շարունակել հանդիպումը:
Պիկեն ստիպված էր բաց թողնել «Ռայո Վալեկանոյի», «Մալագայի» և «Էսպանյոլի» հետ հանդիպումները: Այդուհանդերձ, «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա իսպանացին այժմ կարող է խաղադաշտ դուրս գալ:
Комментариев нет:
Отправить комментарий