пятница, 25 мая 2012 г.

Մանչեսթեր Սիթին և Շակե-04-ը հետաքրքրված են Ալվեշով



«Մանչեսթեր Սիթին» և գերմանական «Շալկե-04»-ը հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշի ծառայություններով, տեղեկացնում է Championat-ը:


Անգլիական ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել կատալոնացիներին: Բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 15մլն եվրո վճարել: Բացի դրանից` նրանք պատրաստ են ընդգրկել տրանսֆերային գործարքում նաև սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին:

Գերմանացիներն իրենց հերթին պաշտոնական առաջարկ են արել կապտանռնագույններին: Սակայն դեռ հայտնի չէ ֆուտբոլիստի դիրքորոշումը:

Комментариев нет:

Отправить комментарий