Իսպանիայի հավաքականի խաղացողները ստացել են այն համարները, որոնցով հանդես կգան Սերբիայի ու Հարավային Կորեայի դեմ կայանալիք ընկերական խաղերում:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոններն առաջիկա ընկերական հանդիպումներում փոփոխված կազմով հանդես կգան, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ «Բարսելոնայի» ու «Ատլետիկի» կազմում պետք է մասնակցեն Իսպանիայի գավաթի եզրափակչին:
7-րդ համարով ելույթ կունենա «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն: Ավելի վաղ այս համարով էր հանդես գալիս «Բարսելոնայի» խաղացող Դավիթ Վիլյան, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի «Եվրո-2012»-ին:
Հետաքրքիր է, որ առաջիկա հանդիպումներում 5 համարը, որով ելույթ էր ունենում Կառլես Պույոլը, չի օգտագործվի: Հայտնի է, որ Պույոլը ևս վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:
Комментариев нет:
Отправить комментарий