Իսպանացի լրագրողների փոխանցմամբ` ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ իր խաղընկեր Խերարդ Պիկեի հետ որևէ տարաձայնություն չունի:
Ռամոսը ստիպված է եղել նման հայտարարություն անել, քանի որ վերջերս «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի «կռվարար» բնավորություն ունեցող այս ֆուտբոլիստների վատ հարաբերությունների մասին զանազան լուրեր են շրջանառվում:
«Մեր փոխհարաբերությունները Պիկեի հետ երբեք վատ չեն եղել: Պարզապես յուրաքանչյուրս պաշտպանել ենք մեր ակումբի շահերը: Այսքանով էլ ամեն ինչ ավարտվել է: Իսկ այժմ էլ մենք միևնույն նպատակն ունենք: Հասուն մարդիկ ենք և պրոֆեսիոնալներ: Պիկեն հզոր կենտրոնական պաշտպան է: Նրա կողքին խաղալու ընթացքում ոչ մի խնդիր չի առաջանում»,- նշել է Ռամոսը:
Комментариев нет:
Отправить комментарий