суббота, 2 июня 2012 г.

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից


Եվրո 2012-ի ընթացքում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները չեն կարողանա օգտվել սոցիալական ցանցերից:
Բարսելոնայի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անմիջապես արձագանքել է այս արգելքին՝Twitter-ի իր էջում գրելով. Այսօրվանից ինձ չի թույլատրվում օգտվել սոցիալական ցանցերից: Հուսամ` հաջորդ լուսանկարում, որը ես կտեղադրեմ, կլինեմ Եվրոպայի չեմպիոնական գավաթով: Շուտով կհանդիպենք:

2010թ. աշխարհի առաջնության ժամանակ եւս Վիսենտե Դել Բոսկեն նմանատիպ արգելք էր սահմանել Իսպանիայի հավաքականում: Արդյունքում թիմը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Комментариев нет:

Отправить комментарий