Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Ֆրանսիայի հավաքականից առանձնացրել է Մադրիդի «Ռեալում» իր խաղընկեր Քարիմ Բենզեմային:
«Իմ բախտը շատ է բերել, որ Քարիմի հետ խաղում ենք նույն ակումբում: Բայց հիմա ճակատագիրը դուրս է բերել մեզ իրար դեմ: Բենզեման ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն ես հուսով եմ, որ շաբաթ օրը նրա համար անհաջող կլինի»,- ասել է Կասիլյասը:
Комментариев нет:
Отправить комментарий