Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հետաքրքիր դիմակայություն է տեղի ունեցել: Մեսսիի ընկերների թիմը ոչ-ոքի` 6:6 հաշվով է ավարտել աշխարհի հավաքականի հետ հանդիպումը:
Բոգոտայում էին Մեսսին, Ֆալկաոն, Ռոբինյոն, Լավեսին, Մոնդրագոնը, Կանավարոն, Ֆորլանը, Համշիկը և այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Խաղից հավաքված միջոցները բարեգործական նպատակների են ծառայելու:
Հանդիպման ընթացքում 2-ական գոլ են հեղինակել Ռոբինյոն, Ֆալկաոն, Ռոդրիգեսը: Գոլերի հեղինակներ են նաև Լավեսին, Օսվալդոն, Մեսսին, Համշիկը, Գուտերեսը:
Մեսսիի ընկերների թիմում խաղում էին Խոսե Պինտոն, Անդրե Սանթոսը, Դիեգո Գոդինը, Դիեգո Լուգանոն, Խավիեր Մասկերանոն, Վալտեր Գարգանոն, Դիեգոն, Ռոբինյոն, Էզեկիլ Լավեսին, Լիոնել Մեսսին, Դանիել Օսվալդոն: Թիմի գլխավոր մարզիչն էր Դունգան:
Աշխարհի հավաքական` Ֆարիդ Մոնդրագոն, Ալվարո Գոնսալես, Ֆաբիո Կանավարո, Մարիո Յեպես, Ջոն Վիաֆարա, Ջեյմս Ռոդրիգես, Ջովանի Էրնանդես, Մարեկ Համշիկ, Դիեգո Ֆորլան, Տեոֆիլո Գուտերես, Ռադամել Ֆալկաո: Գլխավոր մարզիչ` Ֆաբիո Կապելո:
Комментариев нет:
Отправить комментарий