Քրիստիանո Ռոնալդոն հրաժարվել էր ստորագրություն տալ Բարսելոնայի շապիկով 10 - ամյա աղջնակին, ինչը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել: Իրավիճակն ավելի է թեժացրել Ֆաբրեգասը:
Բանն այն է, որ Ֆաբրեգասը, ով այժմ գտնվում է Իսպանիայի հավաքականի կազմում, մոտեցել է երկրպագուներին, ովքեր ցանկացել են նկարվել իրենց կուռքերի հետ և ստանալ նրանց ինքնագրերը: Սեսկին մոտեցել է մի ֆուտբոլասեր` Մադրիդի Ռեալի կարմիր գույնի մարզաշապիկով, որի հետևում գրված է եղել Օզիլի անունը: Բարսայի 4 համարն առանց վարանելու ինքնագիր է տվել այդ երկրպագուին:
Տեսնելով դա, լրագրողներն անմիջապես զուգահեռներ են անցկացրել Ֆաբրեգասի ու Ռոնալդոյի վարքի միջև: Իսկ թե ինչ եզրակացության են եկել այդ համեմատության ընթացքում, թողնում ենք Ձեր երևակայությանը....
Комментариев нет:
Отправить комментарий