понедельник, 4 июня 2012 г.

Չավի. Ոսկե գնդակը պետք է ստանա Մեսսին


 
Եթե «Ռեալի» պաշտպան Պեպեն համոզված է, որ հերթական «Ոսկե գնդակը» կստանա Քրիշտիանու Ռոնալդուն, ապա բոլորովին այլ կարծիքի է «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը:


Չավին համոզված է, որ այդ մրցանակին ամենաարժանին կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսին է:
«Ոսկե գնդակը» պետք է Մեսսին ստանա: Ես սա ասում եմ` չնայած Ժոզե Մոուրինյոյի այն հայտարարությանը, որ Ռոնալդուն հաղթել է Լա լիգայում: Հասկանալի է, որ Մոուրինյոն Ռոնալդուի ընկերն է. դրա մասին ֆուտբոլային աշխարհում բոլորը գիտեն:

Մեսսին ֆիզիակական և հոգեբանական պատրաստվածություն ունի: Իսկ մենք բոլորս այդ երկուսը միասին չունենք: Մեկը արագ է կողմնորոշվում, մյուսը` արագ վազում: Իսկ Մեսսին տիրապետում է երկուսին էլ և դրանով համարվում լավագունը»,-Չավիի խոսքերն է մեջբերում իսպանական լրատվամիջոցը:

Комментариев нет:

Отправить комментарий